Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Ինչու՞ երտասարդ բժիշկները չեն ցանկանում գնալ մարզեր

Երևանում բժիշկները շատ-շատ են, իսկ հանրապետության մարզերում բժիշկների սուր պահանջարկ կա: Մարզ գնալու դեպքում անգամ լրացուցիչ վարձատրության խթանը չի հրապուրում երիտասարդ բժիշկներին:

 

Ինչպես Aysor-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության Առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը, ներկայումս մշակվել է նոր մոտեցում, ըստ որի պայմանագրով սահմանվում է, որ պետական միջոցների հաշվին կլինիկական օրդինատուրայի անցած բժիշկը պարտավորվում է գնալ մարզ աշխատելու, հակառակ դեպքում, ստիպված է լինելու վերադարձնել դրա արժեքը:

 

Անդրադառնալով բնակչության առողջության պահպանման խնդիրներին, Ռ. Յուզբաշյանը նշեց, որ կարևորում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների` արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, դիաբետի կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը` նպատակ ունենալով նվազեցնել հիվանդությունների բեռը, կրճատել հաշմանդամության և մահացության ցուցանիշները, քանի որ դրանք իրենց հերթին անդրադառնում են նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա:

 

Առաջնային բուժօգնության բաժնի պետը տեղեկացրեց, որ մշակվել և համակարգում ներդրվել են ապացուցողական բժշկությամբ հիմնավորված կլինիկական ուղեցույցեր, թողարկվել են գրքույկներ, որոնցում հակիրճ և արտահայտիչ տրված են ամենավտանգավոր հիվանդությունների դեպքում անհրաժեշտ առաջին քայլերը, ինչպես նաև պատրաստվում է տպագրության բնակչության շրջանում առողջ ապրելակերպի ուսուցման ձեռնարկներ, որոնք նախատեսված են առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի կողմից բնակչության ուսուցման համար:

 

Ռ. Յուզբաշյանի համաձայն, կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վերաբերյալ կանանց շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջին 3 տարում ապրելիությունը բարձրացել է 15%-ով: Այժմ հայեցակարգ է մշավում հացի մեջ աղը նվազեցնելու մասին, ինչը կնպաստի հիպերտոնիայով հիվանդությունների պակասելուն:

 

Պետությունը երաշխավորում է անվճար բուժօգնություն նաև մասնագիտացված բուժօգնության և դժվարամատչելի հետազոտությունների իրականացման բնագավառում, եթե տվյալ անձն ընդգրկված է այսպես կոչված «սոցիալապես անապահով և հատուկ խմբերի» ցանկում:

Ռ. Յուզբաշյանի խոսքով, ամբողջ աշխարհում բուժօգնությունից անվճար օգտվելու իրավունք ունեցող անձանց սոցիալական խմբերի ցանկում այնքան բազմազանություն չկա, որքան մեզ մոտ է: «Մեր ցանկի մեջ մտած են բոլոր խոցելի և ոչ այնքան խոցելի խավերը», - ընդգծեց Ռ. Յուզբաշյանը:

 

Արդյունքում, ըստ Ռ. Յուզբաշյանի, մեր հանապետության բնակչության գրեթե 1/3-ն օգտվում է վերոհիշյալ արտոնություններից:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ